s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• , ն հլ. (-թին, -թամբ, -թանց) «կաթ» ՍԳր. որից կաթնաբեր Ոսկ. մտթ. կաթնակեր Եզն. Յերոն. կամ կաթնկեր Եբր. ե. 13. կաթնակերագոյն Կոչ. կաթնասուն Նար. Շար. կաթնաբոյծ Յհ. իմ. երև. կաթ-նածուծ Եղիշ. հայր մեր. իշկաթնուկ Առաք. լծ. սահմ. 540. նոր բառեր են կաթնավա-ճառ, կաթնավաճառուհի, կաթնաման, կա-րընտու, կաթնատամ, կաթնատնտեսութիւն, կաթնեղեն, կաթնատուն, կաթնահատութիւն ևն։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.

• Klaproth, Asia pol. 103, լտ. lac, իտալ. latte բառերի հետ։ Müller SWAW 38, 572, 579 և 41, I1 ւառ la-ct բառի վերջի ct մասի հետ է միաց-նում կաթ, ն համարելով մասնիկ։ Lag. Arm. Stud. § 1076 համարում է թէ կոգի և կաթն իրար վրայ ազդել են և թէ կաթն գալիս է *գաթն ձևից։ Canini, Ft. étym. 150 իռլ. geat «կաթ» բառի հետ։ Հիւնք. կատու-ից։ Patrubánν SA 1. 188 սանս. ghr-ta «մաքրած և զտած կարագ» և իռլ. gert «կաթ» բառերի հետ։ Վերի մեկնութիւնս տե՛ս Բանաս. 1901, էջ 79։ Մառ, Kъ вопр. o полож. aбхaзcкoro էջ 39 և ИАН 1919, 398 մինգր. կաթ «սպիտակիլ», վրաց. կեթ-րի «բոր» և լազ. ակաթեն «ալևորիլ» բառերի հետ։ Kипաидзе, Гpaм. мингр. яз. CI. 1914, էջ 250 դիտել է տալիս որ մինգր. կաթ նշանակում է «մի տեղ գտնուիլ» և ո՛չ թէ «սպիտակիլ». ուստի և Մառի վերոյիշեալ համեմատութիւնը վերանում է։ Oštir, Btrg. alarod. 110 հլտ. colostra, caseus «պանիր», բասկ gaztai, յն. γόλαϰτ-, լտ. lact-ևն ձևերի հետ։ Pictet, բ. տպ. Բ. 40 հանում է կթել բայից և կցում է իռլ. geat «կաթ» բառին։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. Շմ. կա՛թնը, Տփ. կա՛թը, սեռ. կա՛թնի, Սչ. գաթը, սեռ. գաթնի, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ Վն. կաթ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաթ, Ասլ. գաթ, գա*, Տիգ. գmթ, Սվեդ. գէթ, Զթ գօթ, գոթ, Հճ. գօթ, Ագլ. կախց, Հւր. կախս։ -Ագլ. կախց ծագած է նախաւոր *կաղց ձե-ւից և այս պատճառով էլ չէ վերածուած կօխց. ըստ որում Ագուլիսի բարբառում ա դառնում է օ, բայց ղ-ից առաջ մնում է ան-փոփոխ. հմմտ. աղ, դաղձ, թաղ, մաղ, մաղձ, կաղ, տաղ (այս բոլորը անփոփոխ), բայց վախ > վօխ։-Նոր բառեր են՝ կաթնա-հունց, կաթնաձու, կաթնալի, կաթնոց, կաթ, նաւեր, կաթքար, կաթնտիկ, կաթնտերևի, կաթնենի, կաթնագին ևն ևն։ Ագուլիսի բար-բառով պահուած թանկագին ձևերն են՝ կըխ-ցա՛հում (նոր ձևով կթնա՛հում) «կաթնա-համ», կխցա՛խուտ «կաթնախոտ» և կխցի՛-րիս «սեր» (այն է կաթներես)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կաթնաբեր

Կաթնաբոյծ

Կաթնաբուղխ

Կաթնագոյն

Կաթնալից

Կաթնածիր

Կաթնածուծ

Կաթնակեր (աց)

Կաթնակից

Կաթնահատութիւն (ութեան)

Կաթնաձիր

Կաթնաղբիւր

Կաթնամատոյց

Կաթնանամ (ացայ)

Կաթնաչափ

Կաթնապուր (պրի)

Կաթնաջամբ

Կաթնասնութիւն (ութեան)

Կաթնասուն

Կաթնավաճառ (ի)

Voir tout